Ինքնակենսագրություն

2009թ- էր մայրս արդեն ինձ էր սպասում և բժիշկները ասել էին, որ նոյեմբերի 5 ին պետք է ծնվեմ։Նոյեմբերի 4-ի գիշերը մայրս իրեն վատ էր զգում, բոլորը նստած սպասում էին էին երբ պետք է գնան հիվանդանոց, բայց մայրս ավելի ուշ իրեն լավ զգաց և ճիշտ է բոլորը զարմացան, որ ես չծնվեցի, բայց հետո ամեն ինչ լավ եղավ։
Նոյեմբերի 5-ի գիշերն էր, մայրս և հայրս գնացին հիվանդանոց և ահա նոյեմբերի 6-ի առավոտյան ժամը 10-ին ես ծնվեցի։Ինչպես ավանդույթն է (իսկ որտեղ որ ես եմ ծնվել այսինքն, Գյումրի քաղաքում այնտեղ մարդիկ շատ ավանդապաշտ են) ես պետք է կրեի տատիկիս անունը ՝ Վարդուշ, բայց քանի որ ոչ մեկ չէր ուզում, որ անունս լիներ Վարդուշ, դրա համար իմ անունը դրեցին՝ Անահիտ,։Մայրս՝ Մարիամ Ադամյանն է, նա հոգեբան է իսկ հայրս Արտյոմ Տիգրանյանն է ՝ բիզնեսմեն։Ծնվել եմ և մեծացել եմ Գյումրի քաղաքում, մինչև 4-րդ դասարանը սովորել եմ Գյումրիի 21 դպրոցում իսկ հետո տեղափոխվել եմ Երևան քաղաք և սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթ․-ում։Ընդամենը 5 տարեկանում հաճախել եմ պարի դպրոց և մինչև հիմա գնում եմ, հիմա 2022 թ․ ես 12 տարեկան եմ և արդեն 7 տարի հաճախելով Castanet dance studio մասնակցել եմ շատ մրցույթների, որոնցից ամենա նշանավորն է <<Համահայկական խաղերը>> որը տեղի է ունենում 4 տարին մեկ և ես այդ մրցույթին զբաղեցրել եմ առաջին պատվավոր հորիզոնականը և քաղաքապետի կողմից ստացել եմ պարգևատրում։11 տարեկանում բացել եմ իմ սեփական բիզնեսը և հիմա ունեմ մեծ առաջնդաց։Հիմա ուզում եմ համալսարանում սովորել <<Բիզնես կառավարում>> բաժինը և դառնալ business lady:Հուսով եմ կհասնեմ իմ բոլոր երազանքներին, կհանդիպենք մի քանի տարի անց։

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – ՝, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
ճախարակ-Մանելու հասարակ գործիք, որ շարժման մեջ է դրվում ձեռքով կամ ոտքով:
2. Փայտ կամ մետաղ հղկելու և զանազան ձևեր տալու գործիք, չարխ:
3. Հասարակ բեռնամբարձ սարած՝ իր առանցքի շուրջը պտտվող անվով:


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Նրանց գյուղի բոլոր մարդիկ ավանդապաշտ էին, բայց նրա պատմություններից ելնելով այնտեղ չկաին դպրոցներ և ուսուցիչներ և դրա համար վարժապետը դարձավ նրանց ուսուցիչը։


4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:
Կնդգծեմ

текст

Прочитать текст.

Когда-то один древний китайский философ сказал, что молодое деревце легко гнётся от ветра и не ломается во время сильной бури. А вот большое дерево, куда более крепкое, не гнётся, но буря его может сломать. И все невзгоды, все бури, каждый прожитый год бережно хранят древесные кольца.

Я часто сравниваю себя с таким деревом: внутри меня такие же кольца — мои прожитые годы. Я тоже, как дерево, храню в себе слои отжитого: где-то в самой глубине ясные, чёткие круги детства, а дальше, нарастая и нарастая, откладывалась юность, зрелость, круг за кругом, делая меня крепче, избавляя от слабости, податливости и в то же время делая всё более уязвимым и сухим. Смешное детство! Оно вписалось в мою жизнь далёким неверным маревом, раскрашивая будущее яркими мечтательными мазками. Каждый новый круг обнимает всё прошлое, расходится вширь; кажется, и жизнь расширяется, захватывая всё новые пространства. Каждый круг будто волна, которая разбегается во все стороны, всё дальше от сердцевины, от моей человеческой сути.

Только в отличие от дерева отпечатки лет не сохранились с такой чёткостью, годы слились, иные и вовсе стали неразличимы. А потому жизнь дерева кажется мне завидно цельной: каждый год неукоснительно менялась листва, наращивалось новое кольцо ствола — немножко толще, немножко тоньше, — но и корни, и листва делали своё дело, и дело это откладывалось зримым слоем. В дереве не было впустую прожитых лет. Все эти годы, что я шагал по свету, мечтал, воевал, ссорился, кому-то завидовал, ревновал, искал славы, отчаивался, ленился, писал не то, что хотел, — оно неустанно изготавливало из солнца кислород, листву, древесину. Оно тоже страдало от жары, от жучков, от ранних морозов, но оно никогда не отчаивалось, не совершало ошибки.

Кольца моей жизни — рассказ о прошлом. Кольца — это автобиография человека. Я разглядываю этот срез, словно картину, испытывая смутную тоску по своей жизни, далёкой от такой же ясности, от простых и тихих радостей земли. Мне уже невозможно дойти до такого совершенства. Как же прожить жизнь, чтобы не жалеть о сделанных ошибках, чтобы сохранить себя, выстоять в невзгодах и испытаниях? По-моему, стоит вспомнить знаменитые строки Фета: «Учись у них — у дуба и берёзы…»