Ինքնակենսագրություն

2009թ- էր մայրս արդեն ինձ էր սպասում և բժիշկները ասել էին, որ նոյեմբերի 5 ին պետք է ծնվեմ։Նոյեմբերի 4-ի գիշերը մայրս իրեն վատ էր զգում, բոլորը նստած սպասում էին էին երբ պետք է գնան հիվանդանոց, բայց մայրս ավելի ուշ իրեն լավ զգաց և ճիշտ է բոլորը զարմացան, որ ես չծնվեցի, բայց հետո ամեն ինչ լավ եղավ։
Նոյեմբերի 5-ի գիշերն էր, մայրս և հայրս գնացին հիվանդանոց և ահա նոյեմբերի 6-ի առավոտյան ժամը 10-ին ես ծնվեցի։Ինչպես ավանդույթն է (իսկ որտեղ որ ես եմ ծնվել այսինքն, Գյումրի քաղաքում այնտեղ մարդիկ շատ ավանդապաշտ են) ես պետք է կրեի տատիկիս անունը ՝ Վարդուշ, բայց քանի որ ոչ մեկ չէր ուզում, որ անունս լիներ Վարդուշ, դրա համար իմ անունը դրեցին՝ Անահիտ,։Մայրս՝ Մարիամ Ադամյանն է, նա հոգեբան է իսկ հայրս Արտյոմ Տիգրանյանն է ՝ բիզնեսմեն։Ծնվել եմ և մեծացել եմ Գյումրի քաղաքում, մինչև 4-րդ դասարանը սովորել եմ Գյումրիի 21 դպրոցում իսկ հետո տեղափոխվել եմ Երևան քաղաք և սովորել եմ Մխիթար Սեբաստացի կրթ․-ում։Ընդամենը 5 տարեկանում հաճախել եմ պարի դպրոց և մինչև հիմա գնում եմ, հիմա 2022 թ․ ես 12 տարեկան եմ և արդեն 7 տարի հաճախելով Castanet dance studio մասնակցել եմ շատ մրցույթների, որոնցից ամենա նշանավորն է <<Համահայկական խաղերը>> որը տեղի է ունենում 4 տարին մեկ և ես այդ մրցույթին զբաղեցրել եմ առաջին պատվավոր հորիզոնականը և քաղաքապետի կողմից ստացել եմ պարգևատրում։11 տարեկանում բացել եմ իմ սեփական բիզնեսը և հիմա ունեմ մեծ առաջնդաց։Հիմա ուզում եմ համալսարանում սովորել <<Բիզնես կառավարում>> բաժինը և դառնալ business lady:Հուսով եմ կհասնեմ իմ բոլոր երազանքներին, կհանդիպենք մի քանի տարի անց։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment