Գործնական աշխատանք

  1. Հարցում արտահայտող բառի փոխարեն պահանջվող ձևով (հոլովով) գրի՛ր թանգարան բառը: 

 Տարիներ շարունակ (ի՞նչը) սիրով ընդունում էր այցելուներին: 
Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին:

(Ինչի՞) տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով: 
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով: 

Չի կարողանում կտրվել իր ստեղծած (ինչի՞ց): 
Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից։

Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների (ինչո՞վ): 
Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով։

(Որտե՞ղ) ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել: 
Թանգարանում ամեն ինչ նույնն էր, տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել:

  1. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):  Մարդիկ վաղուց են միջոցներ փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցը՝ ապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը: Ժամանակակից ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել տեսողությունը լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորները կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտով պատրաստված մեծ ոսպնյակից

  2. Կետերի փոխարեն գրիր տրված գոյականները եզակի կամ հոգնակի թվով:

    Փողոցում  ոչ մի մարդ չէր երևում: (մարդ)
    Քաղաքի բոլոր բնակիչներն արդեն պիտի որ քնած լինեին: (բնակիչ)
    Բոլոր քաղաքներում նույն բանն է կատարվում: (քաղաք)
    Ամբողջ օրը նվիրեց այդ մի հարցի պատասխանը գտնելու վրա: (օր0
    Բոլոր օրերը վատնեց այդ մի հարցի պատասխանը գտնելու վրա: (օր0
    մեր քաղաքի ամեն մի երեխան գիտի այդ մասին: (երեխա)

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment