Վահան Տերյանի <> շարքից

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Ես կարդացի այս բանաստեղծությունը և հասկացա,որ այն շատ լավն էր և ասեմ,որ ցանկացած բանաստեղծություն ես ընտրում եմ նայելով վերնագրին։

Տեսանյութ

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Այս բանաստեղտությունը պատմում է Շիրակի Դաշտերի մասին ու քանի որ ես ծանոթ եմ այդ գեղեցկությանը և դրա համար ընտրեցի այս բանաստեղծությունները։

Տեսանյութը այստեղ է։

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment