Առաջադրանք, 6-րդ դասարան, փետրվարի 7-13-ը

Առաջադրանք 2

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Սկզբում եկեք նայենք թե որտեղ է եղել Տիգրանակերտը։

Այս մայրաքաղաքը հիմնադրվել է 78թ․-ին։

 Նրանից ոչ հեռու հարավով ձգվում էր պարսից հին ճանապարհը՝ Դարեհ Առաջինի կառուցած «արքայական պողոտան», որի միջոցով Տիգրանակերտը հեշտությամբ կարող էր կապվել Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրների հետ։ Այդպիսի սերտ կապերն ու հարաբերություններն իրոք որ բարերար ազդեցություն թողեցին Տիգրանակերտի զարգացման վրա։ Նպաստավոր էր նրա դիրքը նաև քաղաքական առումով։

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Արտաշատ-Արտաշատը հիմնադրվել է՝ ք․ ա 176թ․-ին ,Գտնվում է Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում՝ Երևանից 30 կմ հարավարևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։Քաղաքը կառուցվում է Խոր Վիրապի(այժմ քրիստոնեական եկեղեցի այն ժամանակ բանտ ավազակների համար)։ Քաղաքը գտվում էր Մեծամոր և Արաքս գետերի խառնարանում։ 

Տիգրանակերտ-Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք: Նրանից ոչ հեռու հարավով ձգվում էր պարսից հին ճանապարհը՝ Դարեհ Առաջինի կառուցած «արքայական պողոտան», որի միջոցով Տիգրանակերտը հեշտությամբ կարող էր կապվել Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրների հետ։ 

Այն Հուստինիանոսի (527 — 565) կազմած Չորրորդ Հայքի կենտրոնն էր։ Իսկ Մորիկի կազմած (VI դ. վերջեր) մյուս Չորրորդ Հայքի կենտրոնը Ամիդն էր, հետագայի և այսօրվա Դիարբեքիրը։

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց

Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Մովսես Խորենացի, պատմիչ

«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:

Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր

«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Հայ-հռոմեական պատերազմ, տեղի է ունեցել Ք․ա․ 69-66 թվականներին, Արտաշեսյան Հայաստանի և Հռոմեական հանրապետության միջև[1]։

Այն ընթացել է երկու փուլով[2]։ Առաջին փուլում հռոմեական զորքերը ղեկավարել է Լյուցիոս Լուկուլլոսը, որը, հասնելով հայոց սահմանին, Տիգրան Մեծից պահանջում է իրեն հանձնել Միհրդատ VI Եվպատորին։ Տիգրան Մեծը մերժում է նրա պահանջը, և դա առիթ է հանդիսանում սահմանը անցնելու և Ք․ա․ 69 թվականին պատերազմ սկսելու։

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Տիգրանակերտ-

Հռոմեական և հայկական զորքերի միջև այս ճակատամարտը տեղի է ունեցել Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ: Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ արշավել և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ:Կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը՝ մ.թ.ա. 69թ.-ի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի տարածքով ներխուժել է Հայաստան և պաշարել Տիգրանակերտը: Տիգրան Բ Մեծը սեպտեմբերի վերջին Տավրեսի իր ռազմակայանում ավարտել է զինվորական ուժերի համախմբումը և ընդառաջ ելել թշնամուն:

Արածանի-

Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ:

Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում:

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Արտաշատի պայմանագիրը Տիգրան Մեծի դիվանագիտական հաջողությունն էր: Նա կարողացավ պահպանել Մեծ Հայքի տարածքային ամբողջությունը՝ հայոց հայրենիքը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: Պահպանվեց Հայաստանի պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը: Ահա սա էր Արտաշատի պայմանագրի պատմական մեծ նշանակությունը:

Մեծ_Հայքը_Տիգրան_Մեծի_օրոք

Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment