Գործնական աշխատանք

Փակագծում տրված բառերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ: 

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:
Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց  հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր: 
Ոչ մեկ չփորձեց հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր: 

Բոլոր (ճանապարհները) մի տեղ (տանել) : 
Բոլոր ճանապարհները մի տեղ են տանում։

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին: 
Բոլորը հրավիրված էին կիրակի օրվա հավաքին։

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել): 
Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ էր լցվել: 

Ամբողջ (դառնալ) կրակի բաժին: 
Ամբողջը դարցան կրակի բաժին։

Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս,  հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց: 

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ շնաձկի արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող կետորսը հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: 

Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, 
անբախտ-դժբախտ
անգետ-տգետ
 անշնորհք-ապաշնորհ
անարդյունք-ապարդյունք
 անօրեն-ապօրինի
 անձև-տձև
 անգեղ-տգեղ
 անհաճո-տհաճ
 անգոհ- դժգոհ

 Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն: 
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի, տկարտհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չա րիք:

 Ժխտական նախածանցների իմաստները վերջածանցներով արտահայտելով՝ կազմի՛ր տրված բառերի և հոմանիշները:

Դժգույն, անպոչ, անկուռ (անթև), անքուն:
Դժգույն-գունատ
անպոչ-պոչատ
անկուռ-կռնատ
անքուն-քնոտ

Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Ընդգծի՛ր գործածված ածանցները:

Քերել, գրել, կապել, քամել, թակել, ըմպել, բացել, գործել, խաղալ, ուտել, խմել, հագնել, ձգել, փակել,  ճոճել, զսպել, ջնջել, ծածկել, օրորել:
Քերել-քերիչ
գրել-գրիչ
կապել-կապիչ
քամել-քամիչ
թակել-թակիչ
ըմպել-ըմպելիք
բացել-բացիչ
գործել-գերծիչ
խաղալ-խաղալիք
ուտել-ուտելիք
խմել-խմիչք
հագնել-հագուստ
ձգել-ձգիչ
փակել-փակիչ
ճոճել-ճոճանակ
զսպել-զսպանակ
ջնջել-ջնջիչ
ծածկել-ծածկոց
օրորել-օրորոց


Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment