Վահան Տերյան «Երկիր Նաիրի» Ժողովածու

Այստեղ է լացել իմ մայրը՝ «Երկիր Նաիրի» ժողովածու

Այստեղ է լացել իմ մայրը
Մորմոքն իր և իր օրորը,
Այստեղ այնպես անծայր է
Կարոտն ու այնպես խոր է։

Մեր տունը համր ու դատարկ է,
Մեր տունը որբ ու ավեր է.
Բարակ զանգակի զարկը
Լալիս է երկրիս ցավերը…

Երբ կարդում էի, որպեսզի ընտրեի բանաստեղծություններից մեկը, տեսնելով այս բանաստեղծության վերնագիրը շատ ինձ հետաքրքրեց այն և ես որոշեցի
կարդալ և արդեն հասկացա, որ պետք է սա սովորել։


ՄԻ՞ԹԵ ՎԵՐՋԻՆ ՊՈԵՏՆ ԵՄ ԵՍ

Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի,
Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծառ Նաիրի։
     
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսեղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք
Արքայական քո լեզուն։
     
Հնչում է միշտ խոր ու պայծառ,
Եվ խոցում է, և այրում,
Արդյոք բոցե վարդե՞րդ են վառ,
Թե՞ վերքերն իմ հրահրուն։
     
Ահով ահա կանչում եմ քեզ
Ցոլա, ցնորք Նաիրի՛, —
Մի՞թե վերջին պոետն եմ ես,
Վերջին երգիչն իմ երկրի…
Ճիշտն ասաց սա իմ մայրիկի սիրած բանստեղծությունն է, նա ինձ ուղեկվեց, բայց երբ կարդացի ինքս հասկացա, թե ինչու է մայրս սիրում այս բանաստեղծությունը։Հրաշալի ու բանիմաց բանաստեղծություն էր։


Published by

Anahit_Tigranyan

Hi, this is my blog

Leave a comment